17.04.24
Վերանորոգվել են Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճի նստարանները
|
Բերդի համայնքապետարանի միջոցներով վերանորոգվել են Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճի նստարանները:
|
|
16.04.24
Համայնքի ղեկավարն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին
|
Այսօր՝ ապրիլի 16-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը: Քննարկվել են ամերիկյան «Փարոս» հիմնադրամի կողմից Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին և հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
|
|
16.04.24
Քննարկվել են ազգային ավանդույթների և մշակութային արժեքների պահպանմանը միտված ծրագրեր
|
Այսօր՝ ապրիլի 16-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանին, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանին, գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանին, գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանին, թանգարանային առարկաների վերականգնման բաժնի լաբորատորիայի պետ Տիգրան Զաքյանին, մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հայկ Նավասարդյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, «Բերդ» պատմամշակութային ...
Մանրամասն |
|
12.04.24
Համայնքի ղեկավարը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
|
Այսօր՝ ապրիլի 12-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մաթևոսյանին, ՀՖՖ Տավուշի մարզի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին և Բերդի տարածաշրջանի ներկայացուցիչ Վարդան Բալասյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանը, Այգեպար գյուղի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը: Քննարկվել են Բերդ համայնքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները, նոր մարզադաշտերի(20X40մ) կառուցման հնարավորությունները, այլ ծրագրեր։ Այնուհետև ...
Մանրամասն |
|
11.04.24
Ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ Նավուրում
|
Նավուր բնակավայրում ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Ճանապարհների բարեկարգման` «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են և համաձայն ժամանակացույցի՝ նախատեսված են համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
09.04.24
Կայացել է հանրային բաց քննարկում
|
Այսօր՝ ապրիլի 9-ին, Բերդի համայնքապետարանում կայացել է հանրային բաց քննարկում՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով Բերդ քաղաքում երկհարկանի դիահերձարանի կառուցման՝ «Գլոբալ պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող նախագծի վերաբերյալ:Հանրային քննարկմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանը, ներկայացուցիչներ՝ «Գլոբալ պրոեկտ» ՍՊԸ-ից և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ից, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակցիներ, բնակիչներ:Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել ...
Մանրամասն |
|
07.04.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիրելի' մայրեր, կանայք և քույրեր, Անկեղծ բարեմաղթանքներս, գնահատանքի ու երախտագիտության ջերմ խոսքերս եմ հղում ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մայրերը մեր ժողովրդի լինելիության, մեր պատմության հարատևության առհավատչյան են, ազգային ավանդույթներն ապրեցնողն ու փոխանցողը։ Հայոց պատմության ամենավճռորոշ ժամանակներում մեր մայրերն իրենց հատուկ արժանապատվությամբ և աներևակայելի ուժով են հաղթահարել բոլոր դժվարությունները։ Այսօր էլ, երբ կրկին դժվարին ժամանակներ են, դուք, ձեր կոչմանը հավատարիմ, շարունակում եք հայրենասեր զավակներ դաստիարակել և հավատ ներշնչել ապագայի հանդեպ։-----Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը հռչակվել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |