22.04.24
Աշխատանքային հանդիպում. ներկայացվել է համայնքի սեփական եկամուտների կատարողականի եռամսյակային հաշվետվությունը
|
Այսօր՝ ապրիլի 22-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է կայացել: Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալներ Մհեր Պապյանը և Արթուր Հովհաննիսյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ոլորտային պատասխանատուները, Բերդի համայնքապետարանի և «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ախատակիցները: Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է համայնքի սեփական եկամուտների կատարողականի եռամսյակային հաշվետվությունը՝ ըստ բնակավայրերի:Բնակավայրերի վարչական ղեկավարներն անդրադարձել են սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում առկա խնդիրներին և թերություններին: Քննարկվել ...
Մանրամասն |
|
21.04.24
Միջոցառում` նվիրված Արմենակ Ուզունյանի ծննդյան 100-ամյակին
|
Ապրիլի 20-ին Արծվաբերդի մշակույթի տանը կայացել է հոբելյանական ցերեկույթ` նվիրված հանրապետության վաստակավոր գյուղատնտես, կոլտնտեսային արտադրության լավագույն կազմակերպիչ, անվանի արծվաբերդցի, լուսահոգի Արմենակ Ուզունյանի ծննդյան 100-ամյակին։ Մշակույթի տան նախասրահում բացվել է Արմենակ Ուզունյանի կյանքը և գործունեությունն արտացոլող լուսանկարների ցուցահանդես։ Միջոցառմանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, Արծվաբերդ և Այգեպար բնակավայրերի վարչական ղեկավարներ Լևոն Մադյանը, Արկադի Յամուկյանը, Արմենակ Ուզունյանի դուստրը` Հասմիկ Ուզունյանը, հոգևորականներ, զինվորականներ, գիտության, մշակույթի և այլ ոլորտներ ներկայացնող անվանի ...
Մանրամասն |
|
20.04.24
Կայացել է Յուրա Չոբանյանի հիշատակին կառուցված եկեղեցու օծման արարողությունը
|
Այսօր` ապրիլի 20-ին, հանդիսապետությամբ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ, Բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, մասնակցությամբ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի և Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանի` Արծվաբերդում կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոս Յուրա Վրեժի Չոբանյանի հիշատակին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։ Արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, Արծվաբերդ, Այգեպար, Չորաթան բնակավայրերի վարչական ղեկավարները, Յուրա Չոբանյանի հարազատները, համագյուղացիները։ Ներկաները ...
Մանրամասն |
|
18.04.24
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ջրի բաքեր է տրամադրել Չինարիին
|
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրամադրած բաքերի շնորհիվ սահմանամերձ Չինարիում զգալիորեն բարելավվել է խմելու ջրի ջրամատակարարման որակը: Ըստ անհրաժեշտության՝ բաքերում ամբարվում են ջրի պաշարները, այնուհետև մղվում դեպի բնակավայրի օրվա կարգավորիչ ջրավազան: Տարաներից մեկը տրամադրվել է գյուղի մանկապարտեզին: Բաքերի տեղադրման աշխատանքներն իրականացվել են Բերդի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: _______ Տեղեկացնենք, որ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ջրի բաքեր է տրամադրել նաև Չինարիում վերաբնակեցված արցախցի ընտանիքներին:
|
|
18.04.24
Աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են համայնքի ջրային անվտանգության խնդիրները
|
Այսօր՝ ապրիլի 18-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է կայացել: Հանդիպմանը մասնացկել են «Վեոլիա ջուր» ընկերության «Բերդ» շահագործման տեղամասի շահագործման պետ Հովիկ Դավթյանը, Այգեձոր, Այգեպար, Չինարի, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Իծաքար, Չինչին բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ԱՄՆ ՄԶԾ(USAID) «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Նազինյանը և ծրագրերի կառավարման մասնագետ Տատյանա Սարգսյանը ներկայացրել են ջրային ...
Մանրամասն |
|
17.04.24
Վերանորոգվել են Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճի նստարանները
|
Բերդի համայնքապետարանի միջոցներով վերանորոգվել են Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճի նստարանները:
|
|
17.04.24
Ուշադրություն
|
Ծիլի Ծով ՏԱԽ-ը մեկնարկում է 2024թ-ի սաղմնային դրամաշնորհային մրցույթը, որին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել Բերդ քաղաքային և Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մոսեսգեղ, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի գյուղական բնակավայրերի բնակիչները:Սաղմնային դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 600,000 դր:Հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20-ը ապրիլի, մինչ 21:00-ն:Ծրագրի իրականացման տևողությունը՝ մեկ ամիս:Հայտերը մինչ նշված վերջնաժամկետը կարող եք ուղարկել tsili.tsov.lag@gmail.com էլ. hասցեին` վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհ-Սաղմնային ֆինանսավորում», կամ թղթային տարբերակը անհրաժեշտ հավելվածներով, ստորագրված/կնքված փակ ծրարով հանձնել ՏԱԽ-ի քարտուղարությանը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |