Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 480-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2020 թվականի N 480-Ա

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԻԹԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի ղեկավարը, քննության առնելով 2020թ. թիվ 4 վարչական գործը՝ Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգոյանի զեկուցագիրը և կից ներկայացված 05/08/2020 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, կապված Բերդ համայնքի գ. Վ. Ծաղկավան 8/26 հասցեի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից առանց համապատասխան թույտվության Բերդ համայնքի Վ. Ծաղկավան գյուղի 1-ին փողոց, 4 փկղ, 10  հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն չպատկանող հողամասում մեկ հարկանի քարե շինություն կառուցելու փաստի առթիվ վարչական պատասխանության ենթարկելու մասին 

Պարզեց.

Բերդ համայնքի գ. Վ. Ծաղկավան 8/26 հասցեի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից առանց համապատասխան թույլտվության իրականացվել է գ. Վ. Ծաղկավան,  1-ին փողոց, 4փկղ, 10  հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն չպատկանող հողամասում մեկ հարկանի քարե շինության կառուցում, որի վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2020 թվականի օգոստոսի 05-ին կազմվել է  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության  և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանը իրավախախտման արձանագրությունը  կից՝ զեկուցագրով ներկայացրել է համայնքի ղեկավարին, իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու և հարցը լուծելու համար: Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված նյութերը համայնքապետարանը վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ 05/08/2020 թվականին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2020 թվականի օգոստոսի 10-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին: Ծանոթանալով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում և Վ. Գրիգորյանի զեկուցագրում արձանագրված փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ Արթուր Ղազարյանի կողմից կատարված արարքը իր մեջ պարունակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նախատեսված զանցանքի հատկանիշներ: Նշված իրավախախտման համար պատասխանատու է Արթուր Ղազարյանը, քանի, որ ինքնակամ շինարարական աշխատանքները իրականացվել են վերջինիս կողմից: Գործը քննվել է  Արթուր Ղազարյանի բացակայությամբ:  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մարմնի մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ի մասի 26-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ կետի, 35-րդ հոդվածի, 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի, 275-283-րդ, 219.1-րդ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի,  58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով նաև Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի 05 օգոստոսի 2020թ-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ու Բերդ համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի 10  օգոստոսի 2020թ-ի նիստի N 4 արձանագրությունը, ինչպես նաև ապահովելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 37 հոդվածի պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցի օգտին առկա հանգամանքները

որոշում եմ՝

1. Արթուր Ղազարյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի  չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:

2. Համապատասխան թույլտվություն և քաղաքաշինական փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրել շարունակելու շինարարական աշխատանքները:

3. Արթուր Ղազարյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի գումարը մուծել Բերդի համայնքապետարանի 900385101259 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Բերդ  համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:

4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բերդ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner