Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 9, 10, 11 և 12 հոդվածների պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Բերդ համայնքի տարածքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ ըստ գոտիավորման, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2.Սահմանել Բերդ համայնքի ենթակայության մանկապարտեզների, երաժշտական և արվեստի դպրոցներ հաճախող երեխաների համար վարձավճարների զեղչեր, համաձայն N 3 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: |