Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 562-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2020 թվականի N 562-Ա

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՍԵՍԳԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների պատրաստման տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 46-Ն որոշման և ՀՀ Տավուշի մարզպետի 2020 թվականի հունվարի 9-ի թիվ 1-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Տավուշի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանի 5.2.6 կետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսեսգեղում անց է կացվելու շտաբային ուսումնավարժություն <<Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը>> թեմայով:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով.

որոշում եմ՝

1. Նշանակել` շտաբային ուսումնավարժության ղեկավարի տեղակալ` Մոսեսգեղ գյուղի վարչական ղեկավար Արտակ Պապյանին:

2. Ուսումնավարժությանը ներգրավել`

1) համայնքային կազմավորումների հրամանատարներին,

2) համայնքապետարանի աշխատակազմին:

3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալ Գևորգ Չոբանյանին`

1) կազմակերպել` ուսումնավարժության պլանավորող փաստաթղթերի ժամանակին մշակումը և հաստատումը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հետ,

2) կազմակերպել ուսումնավարժությանը մասնակիցների նախապատրաստումը համաձայն ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանի,

3) ուսումնավարժության անցկացմանը պատրաստլինելու մասին զեկուցել 2020 թվականի սեպտեմբերի 24-ին:

4. Շտաբային ուսումնավարժության մասնակիցներին`

1) ուսումնասիրել շտաբային ուսումնավարժության անցկացման համապատասխան փաստաթղթերը,

2) պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին:

5. Սույն որոշումը հայտարարել ըստ առնչության:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner