Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿՈՍՏՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով

Համայնքի ավագանին որոշում է`

1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու <<Բերդ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամուտների վարչական մասի.

ա.<<Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)>> 1257 տողում ավելացնել 3000000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: Համայնքի բյուջեի եկամուտների ֆոնդային մասի <<Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)>> 1261 տողում ավելացնել 231757084 (երկու հարյուր երեսունմեկ միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար ութսունչորս)ՀՀ դրամով:Իսկ<<Նվիրատվության, ժառանգության իրավունքով  ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի իրականացման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից>> 1382 տողում ավելացնել 57255500 (հիսունյոթ միլիոն երկու հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր)  ՀՀ դրամով, որից 18436000(տասնութ միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար) ՀՀ դրամը ռուսաստանաբնակ այգեձորցիների կողմից, իսկ 38819500 (երեսունութ միլիոն ութ հարյուր տասնինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամը ռուսաստանաբնակ մովսեսցիների կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(145.32 Կբ)
(15.91 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner