Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի 1Փ., թիվ 15 հասցեում գտնվող, 11-054-0392-0007-001 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը որպես նվիրատվություն տալ <<Տավուշ Տեքստիլ>> ընկերությանը:
2.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 13.07.2019թ. թիվ 58-Ա որոշումը: |