Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ենթակայության համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 128-Ա որոշումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից: |