Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Ա.Մանուկյան փողոցի թիվ 14/2 հասցեում գտնվող 12.8 /տասներկու ամբողջ ութ տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 6.72/վեց ամբողջ յոթանասուներկու հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով դեղատունը, 126720 /հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր քսան/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 12.8 /տասներկու ամբողջ ութ տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 10368 /տաս հազար երեք հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Կարեն Արամի Հարությունյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |