Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Այգեձոր գյուղի 1-ին փողոց, 1-ին փակուղի 1 հասցեում գտնվող վարչական շենքը՝476.67 ք.մ ընդհանուր մակերեսով, շինությունները՝ 58.71ք.մ ընդհանուր մակերեսով և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման հողամասը՝ 562.0ք.մ մակերեսով, 535.38/647.77 բաժնեմասով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել՝ «Այգեձորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |