Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ 10.06.2008թ. N117-Ն օրենքով և հաշվի առնելով 06.102020թ. չափագրման արդյունքները
որոշում եմ՝
1.Տավուշի մարզի, համայնք Բերդ, գյուղ Մոսեսգեղ, 8 փողոց, 13 տուն հասցեում գտնվող բնակելի տունը, օժանդակ շինությունները 243.44քմ. ընդհանուր մակերեսով, կառուցված 1965-1985թթ. և օրինական հատկացված 11-045-0112-0019 ծածկագրով 0.1 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 451.9 ք.մ տնամերձ հողամասը ճանաչել Արտաշ Իվանի Եղշատյանի՝ ծնված 23.01.1932թ. սեփականությունը՝ հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չեն հակասում քաղաքաշինական նորմերի, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: