Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 0
 

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՏԵՂԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԶՈՐԵՂԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՌՈՒ և ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ««ԾԻԼԻ ԾՈՎ» ՏԵՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԽՈՒՄԲ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով,

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայասատանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական ղեկավարների զորեղացում՝ հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Բերդ համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը։

Բերդ համայնքի ավագանին որոշում է.

1.  Բերդ համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը։

2. ««Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին ցանկություն հայտնած մյուս անձանց հետ համատեղ ««Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիրը կնքելու և ««Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին մասնակցելու և Բերդ համայնքը ներկայացնելու համար լիազորել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Մհեր Պապյանին (նույնականացման քարտ՝ 007970908, տրված 056-ի կողմից՝ 11.02.2016թ., ծնված 12.11.1989թ., հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք.Բերդ, Մաշտոցի փողոց, 26շենք, բն. 5, ՀԾՀ 2211890113)։

Նկատի ունենալով ստեղծվող ««Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր հանդիսանալու Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանի (նույնականացման քարտ՝ 015220817, տրված 056-ի կողմից՝ 27.03.2019թ., ծնված 30.08.1971թ., հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, Բերդ, Վերին Կարմիրաղբյուր, 7-րդ փողոց, տուն 11, ՀԾՀ 2611880271), Բերդ համայնքի ավագանու անդամ Արթուր Սաֆարյանի (նույնականացման քարտ՝ 011074853, տրված 056-ի կողմից՝ 26.10.2023թ., ծնված 16.11.1988թ., հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, գ. Այգեձոր, 14-րդ փողոց, տուն 36, ՀԾՀ 40008710035) ցանկությունը,

Բերդ համայնքի ավագանին հավանություն է տալիս,

որ վերը թվարկված անձինք Բերդ համայնքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու առաքելությամբ, որպես ֆիզիկական անձինք, մասնակցեն ««Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադրման մասին գրավոր պայմանագիր կնքելուն և հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ձեռք բերեն։

 


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner