Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի Արծվաբերդ, Վ.Ծաղկավան, Տավուշ, Վարագավան և Նորաշեն բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի հինմնովին վերանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի Բերդ, Վարագավան, Վ.Ծաղկավան, Չինչին, Տավուշ, Նավուր, Արծվաբերդ, Չինարի,Չորաթան, Նորաշեն և Վ.Կ.Աղբյուր բնակավայրերի գիշերային լուսավորության համակարգի կառուցում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի Բերդ և Արծվաբերդ բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների հիմնովին վերանորոգում և սալիկապատում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի Բերդ, Վ.Ծաղկավան, Տավուշ, Ն.Կ.Աղբյուր, Վ.Կ.Աղբյուր, Պառավաքար, Վարագավան, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Չորաթան և Նորաշեն բնակավայրերի ոռոգման համակարգերի վերականգնում և կառուցում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- «Այգեձորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին:
/Զեկ. Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.07739 հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հենապատը հողամասով Անուշավան Հարությունի Մանուչարյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված փոխադրամիջոցների գույքահարկի տույժերը զեղչելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային վարչությանը վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
|