Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 11-րդ կետով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 3-րդ մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 և 2 հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 126-Ա որոշման N 1 և 2 հավելվածները:
3.Առաջարկել Բերդ համայնքի ղեկավարին`Բերդի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկն հաստատելու մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: