Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09 նոյեմբերի 2023 թվականի N 11

Հանրային լսում. ներկայացվել են 2024թ.-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Բերդի համայնքապետարանում կայացել է հանրային լսում, որի ընթացքում ներկայացվել են 2024 թ.-ին համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը:
 
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին՝ հանրային լսմանը մասնակցելու համար:
 
Համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը մանրամասներ է ներկայացրել գալիք տարվա ընթացքում իրականացվելիք հետևյալ ծրագրերի վերաբերյալ.
 
Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն գյուղերի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, Մովսես, Այգեձոր, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չինչին, Նավուր բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում:
 
Բերդ համայնքի Տավուշ, Վերին Ծաղկավան, Չինչին, Վերին Կարմիրաղբյուր, Բերդի թիվ 2, Բերդի թիվ 3, և այլ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի վերանորոգում:
 
Բերդ համայնքի Բերդ, Նավուր, Արծվաբերդ, Այգեպար, Չինարի, Նորաշեն, Իծաքար, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում:
 
Բերդ համայնքի հասարակական տրանսպորտային ցանցի համալրման համար նոր մեքենասարքավորման ձեռքբերում։
 
Նորաշեն գյուղի ոռոգման համակարգի արդիականացում:
 
Հնչել են առաջարկներ, տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:


Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner