Ղեկավարվելով ՀՀ կառավարության 19 մարտի 2015թ. N596-Ն որոշման, <<ՀՀ կառուցապատման նպատակով թույլատվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> 4-րդ գլխի 26-կետի 1-ին ենթակետով
որոշում եմ`
1.Հաշվի առնելով,որ Անուշավան Հարությունի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք,Խորենացի փողոց, թիվ 16/6 հասցեով հողամասում բնակելի տան չափագրման մեջ առկա համար 2 հարթակը համարվում է անհատական բնակելի տան ներբակային տարածքի բարեկարգում, և դասվում է ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին, չի պահանջում նախագծում և շինարարության թույլտվություն, համարել օրինական՝ հարթակ/խաղահրապարակ/:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: