Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 17
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՀԱՆԴԱՄԱՍԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ, 42-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 4-րդ և 8-րդ կետերով

Համայնքի ավագանին որոշում  է՝

1.Անվանափոխել ՀՀ Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Ճղարի Պակեր» կոչվող հանդամասը՝ «Ճղարի Բակեր» անվամբ:

2.Հանձնարարել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված հանդամասի անվանափոխման:

3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետոօրենքով սահմանված կարգովներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner