Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, գյուղ Չորաթան, 10-րդ փողոց, 29 հողամաս հասցեում գտնվող,11-053-0035-0029 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0.1 հա մակերեսով հողամասը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 160000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ: |