Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 հունվարի 2020 թվականի N 1

«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության /ՇՄԱԳ/ վերաբերյալ հանրային քննարկումներ

Սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 14:00-ին,   Բերդ  համայնքում՝  Բերդի  համայնքապետարանի  նիստերի  դահլիճում,  տեղի  ունեցան  «Տավուշի ՃՇՇ»  ՓԲԸ-ի  կողմից  Չինարիի  ավազակոպճային  խառնուրդի  հանքավայրում  իրականացվելիք  նախատեսվող  գործունեության վերաբերյալ  հանրային լսումներ:

Հանրային լսումներին մասնակցում էին «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Գ.Ադամյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Հ. Մկրտչյանը,  համայնքի բնակիչներ՝ թվով 24 մարդ:

Բացման խոսքով հանդես եկավ Բերդ համայնքի ղեկավար  Հարություն Մանուչարյանը, ով իր խոսքում նշեց, որ  հանքավայրն   անմիջապես գտնվում  է հայդրբեջանական սահմանագոտում. և կարևորվում է, որպեսզի Ադրբեջանի սահմանը հատող հանքից մի մասնիկը օգտագործվի մեր սահմանամերձ տարածաշրջանում: Համայնքի ղեկավարը շեշտեց՝ ցանկալի կլիներ, որպեսզի «Տավուշի ՃՇՇ»-ն շահագործեր տարածքը ամբողջությամբ:

 Հարություն Մանուչարյանը  բացման  խոսքում  ներկայացրեց  հանրային  քննարկման  կազմակերպման  նպատակը  և  խնդրեց  մասնակիցներին արտահայտել իրենց կարծիքները՝  նշելով, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ- ն համայնքի  և  տարածաշրջանի  զարգացման  համար  հանդիսանում է կարևորագույն ներդրող և հարկատու:

«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ ընկերության տնօրեն ԳԱդամյանը ներկայացրեց, որ համայնքի վարչական սահմաններում՝ Չինարի ԱԿԽ հանքավայրում, ընկերությունն իրականացնելու է հանքարդյունահանման աշխատանքներ։ Ընկերությունը ցանկանում է շարունակել հանքավայրի շահագործումը և կատարել ընդերքօգտագործման ժամկետի երկարաձգում։ Հանքավայրի հետագա շահագործումը կնպաստի աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Աշխատանքի մեջ կընդգրկվեն հիմնականում համայնքի և հարակից գյուղերի բնակիչները։ Ընկերությունը կապահովի բնապահպանական բոլոր նորմերի պահպանումը, ակտիվորեն կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսագիտական զարգացման աշխատանքներին։ 

Շրջակա միջավաւյրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՚ՊՈԱԿ-ի մասնագետ Հ. Մկրտչյանը ներկայացրեց փորձաքննական գործընթացները՝ նշելով, որ Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման նախագծի ՇՄԱԳ հաշվետվության գնահատման և փորձաքննության աշխատանքները, ինչպես նաև հանրային քննարկումների կազմակերպումն իրականացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով: Սա վերջին հանրային քննարկումն է, այս փուլում ՇՄԱԳ հաշվետվության, հանրային քննարկումների արդյունքների, ինչպես նաև գործունեության իրականացման և աշխատանքային նախագծի վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա կազմվում է փորձաքննական եզրակացություն: 

Ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը նշեց, որ  նախատեսվող աշխատանքները համայնքի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար մեծն շանակություն ունեն, քանի որ բոլորը տեղյակ են, թե ինչպիսի մեծահոգությամբ ու նվիրումով է աշխատում «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը:

Հանրային քննարկման ժամանակ բնակչության կողմից հավանության արժանացավ «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկվող հարցը: Առաջարկվեց ընկերությանը  հանքավայրի  շահագործումն իրականացնել բացառապես ՀՀօրենսդրությամբ սահմանված կարգով: Փաստվեց նաև, որ աշխատանքների ընթացքում պետք է պահպանվեն համայնքի բնակիչների շահերը:

 Ընկերությանը սահմանված կարգով իրականացնելու է հանքավայրի շահագործման աշխատանքները՝ համաձայն նախագծի և ՇՄԱԳ
 
հաշվետվությունում նախաատեսված բնապահպանական միջոցառումների:

 Հանրային քննարկումները վարեց՝ 

 Բերդ համայնքի ղեկավար  Հարություն Մանուչարյանը

Արձանագրեց՝       

Աշխատակազմի քարտուղար  Հասմիկ Մելիքյանը

«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրեն՝     Գագիկ Ադամյան

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner