Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 77
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի Պառավաքար գյուղի բնակիչ Սլավիկ Վազգենի Բուլղադարյանը դիմել է Բերդի համայնքապետարան՝ հողի հարկի տվյալների բազայում իր անվամբ գրանցված 2.8643 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի տույժը զեղչելու խնդրանքով, քանի որ նա տեղեկացված չի եղել, առաջացած տույժերի և ապառքների մասին, հնարավորության սահմաններում վճարել է հողի հարկի գծով առաջացած պարտքը՝ 53583 ՀՀ դրամի չափով: Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի բնակիչ Խանում Նիկալի Բեգյանը դիմել է Բերդի համայնքապետարան՝ հողի հարկի տվյալների բազայում իր անվամբ գրանցված 1.125 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի տույժը զեղչելու խնդրանքով, քանի որ նա հնարավորության սահմաններում վճարել է հողի հարկի գծով առաջացած պարտքը՝ 13024 ՀՀ դրամի չափով: Բերդ համայնքի Վարագավան գյուղի բնակիչ Ջանիբեկ Սերոժի Եղիկյանը դիմել է Բերդի համայնքապետարան՝ հողի հարկի տվյալների բազայում իր անվամբ գրանցված 1.3996 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի տույժը զեղչելու խնդրանքով, քանի որ նա տեղեկացված չի եղել, առաջացած տույժերի և ապառքների մասին, հնարավորության սահմաններում վճարել է հողի հարկի գծով առաջացած պարտքը՝ 38100 ՀՀ դրամի չափով:Վարագավան գյուղի բնակիչ Միքայել Սարգսի Ալավերդյանը դիմել է Բերդի համայնքապետարան՝ հողի հարկի տվյալների բազայում իր հանգուցյալ հոր՝ Սարգիս Ալավերդյանի անվամբ գրանցված 1.9781 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի տույժը զեղչելու խնդրանքով, վճարել է հողի հարկի գծով առաջացած պարտքը՝ 12200 ՀՀ դրամի չափով: Վարագավան գյուղի բնակիչ Գեղամ Ռաֆիկի Եղիկյանը դիմել է Բերդի համայնքապետարան՝ հողի հարկի տվյալների բազայում իր և հանգուցյալ հոր՝ Ռաֆիկ  Եղիկյանի անվամբ գրանցված 2.7098 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի տույժը զեղչելու խնդրանքով, վճարել է հողի հարկի գծով առաջացած պարտքը՝ 51200 ՀՀ դրամի չափով:Վ.Ծաղկավան գյուղի բնակիչ Մարուսյա Սանթուրի Առաքելյանը դիմել է Բերդի համայնքապետարան՝ հողի հարկի տվյալների բազայում իր անվամբ գրանցված 1.0298 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի տույժը զեղչելու խնդրանքով, վճարել է հողի հարկի գծով առաջացած պարտքը՝ 16350 ՀՀ դրամի չափով:Վարագավան գյուղի բնակիչ Հրաչիկ Բարսեղի Եգանյանը դիմել է Բերդի համայնքապետարան՝ հողի հարկի տվյալների բազայում իր անվամբ գրանցված 3.3026 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի տույժը զեղչելու խնդրանքով, վճարել է հողի հարկի գծով առաջացած պարտքը՝ 23120 ՀՀ դրամի չափով:

Ղեկավարվելով «Հողի  հարկի մասին» ՀՀ  օրենքի  10-րդ հոդվածի  դրույթներով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի 1-ին կետով,  5-րդ,  և 8-րդ մասերի  պահանջներով

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Պառավաքար գյուղի բնակիչ Սլավիկ Վազգենի Բուլղադարյանի անվամբ գրանցված 2.8643 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի հողի հարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 51507 ՀՀ դրամի չափով:

2.Արծվաբերդ գյուղի բնակիչ Խանում Նիկալի Բեգյանի անվամբ գրանցված 1.125 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի հողի հարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 18201 ՀՀ դրամի չափով:

3.Վարագավան գյուղի բնակիչ Ջանիբեկ Սերոժի Եղիկյանի անվամբ գրանցված 1.3996 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի հողի հարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 27657 ՀՀ դրամի չափով:

4.Հանգուցյալ Սարգիս Ալավերդյանի անվամբ գրանցված 1.9781 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի հողի հարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 19819 ՀՀ դրամի չափով:

5.Վարագավան գյուղի բնակիչ Գեղամ Ռաֆիկի Եղիկյանի և հանգուցյալ հոր՝ Ռաֆիկ Եղիկյանի անվամբ գրանցված 2.7098 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի հողի հարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 32931 ՀՀ դրամի չափով:

6.Վ.Ծաղկավան գյուղի բնակիչ Մարուսյա Սանթուրի Առաքելյանի անվամբ գրանցված 1.0298 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի հողի հարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 7932 ՀՀ դրամի չափով:

7.Վարագավան գյուղի բնակիչ Հրաչիկ Բարսեղի Եգանյանի անվամբ գրանցված 3.3026 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի հողի հարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 84127 ՀՀ դրամի չափով:

8.Բերդի համայնքապետարանի հողի հարկի բազայում 2018թ. համար կատարել զեղչ օրենքով սահմանված կարգով՝ համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը, այն ֆիզիկական անձանց անվամբ գրանցված տույժերի մասով, որոնք վճարել են ապառքները: 

9.Հաստատված և ամփոփված ցուցակները ներկայացնել ավագանու հաջորդ նիստին:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner