Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՄԵԿ ՍԱՆԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՍՆՆԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԵՎ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 42 կետի պահանջներով և հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետը, 11-րդ  հոդվածի 2-րդ կետը, 30-րդ հոդվածի 6-րդ կետը

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Սահմանել՝ Բերդ  համայնքի ենթակայության մանկապարտեզների մեկ սանին հասանելիք սննդի նվազագույն չափը, օրական 250 դրամ:
2.Տարիքային խմբերում սահմանել երեխաների ընդգրկման հետևյալ քանակը. 
ա)մ
ինչև 1 տարեկան -10-ից 15 երեխա,
բ)1-
ից 3 տարեկան -15-ից 20 երեխա,
գ)3-
ից 6 տարեկան -25-ից 30 երեխա,
դ)վաղ տարիք`մինչև 3 տարեկան,
ե)կրտսեր նախադպրոցական՝3-ից մինչև 5 տարեկան,
զ)ավագ նախադպրոցական`5-ից մինչև 6 տարեկան:
3.2018թբյուջետային տարում պահել հետևյալ տարիքային խմբերը.
1)«Բերդ
թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 9 խումբ,
2)«Բերդ թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 4 խումբ,
3)«Արծվաբերդի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 3 խումբ,
4)«Այգեպարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 1 խումբ,
5)«Այգեձորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 3 խումբ,
6)«Մոսեսգեղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 2 խումբ,
7)«Նավուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 2 խումբ,
8)«Ն.Կարմիր Աղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 1 խումբ,
9)«Նորաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 2 խումբ,
10)«Չինարիի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 1 խումբ,
11)«Չինչինի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 1 խումբ,

12)«Չորաթանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 2 խումբ,
13)«Պառավաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 2 խումբ,
14)«Վ.Կարմիր Աղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 2 խումբ,
15)«Վ.Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 1 խումբ,
16)«Վարագավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 1 խումբ,
17)«Տավուշի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ թվով 2 խումբ:

Ընդամենը՝39 խումբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner