Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման, որոշում եմ`
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Ն.Կ. Աղբյուր, 11 փողոց, 3 նրբանցքի 2 փակուղի, 2 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-047-0069-0017 ծածկագրով անշարժ գույքից առանձնացնել 0.06377 հա մակերեսով անշարժ գույք և առանձնացվող 0.06377 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել` Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Ն.Կ. Աղբյուր, 11 փողոց, 3 նրբանցքի 2 փակուղի, 2/1 հողամաս հասցեն, իսկ մնացած մասի՝ 0.08680 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Ն.Կ. Աղբյուր, 11 փողոց, 3 նրբանցքի 2 փակուղի, 2 բնակելի տուն հասցե:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: