Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 22 ապրիլի 2021 թվականի N 56-Ա և 10 հունիսի 2021 թվականի N 62-Ա որոշումները
որոշում եմ`
1.Կատարել փոփոխություն Բերդ համայնքի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային վարչության միջև 2012թվականի ապրիլի 25-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրում(գրանցված Տավուշ նոտարական տարածքի նոտարի կողմից սեղանամատյանում թիվ 365-ով):
1)Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի նախկինում հատկացված 1-ին հարկի N 3 սենյակի՝ 16.8 ք.մ մակերեսով, N 4 սենյակի՝ 12 ք.մ մակերեսով և N 6 սենյակի՝ 14,91 ք.մ մակերեսով, 43.71 ք.մ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքի փոխարեն հատկացնել Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի N 23 սենյակը՝ 10.98 ք.մ մակերեսով, N 24 սենյակը՝ 17,54 ք.մ մակերեսով, N 25 սենյակը՝ 17.54 ք.մ մակերեսով, 46,06 ք.մ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը:
1)Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի մյուս պայմանները թողնել անփոփոխ:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: