Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Նորաշեն գյուղի 10-րդ փողոցի, 8/1 հասցեում գտնվող 121.2 /հարյուր քսանմեկ ամբողջ երկու տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 100.58 /հարյուր ամբողջ հիսունութ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով պահեստը, 106656 /հարյուր վեց հազար վեց հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 121.2 /հարյուր քսանմեկ ամբողջ երկու տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 17453 /տասնյոթ հազար չորս հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վիգեն Կամոյի Ավագյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |