Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 710-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2019 թվականի N 710-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ 11-002-0226-0006 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Բերդի ավանային խորհրդի գործկոմի սեփականաշնորհման հանձնաժողովի 17.04.1991թ. 2 որոշման Իվան Սերգեյի Շահնազարյանին սեփականաշնորհվել է 11-002-0226-0006 ծածկագրով վարելահող: 02.08.2019 թվականին Բերդի համայնքապետարան են դիմել  Իվան Սերգեյի Շահնազարյանի մահացած՝ 04.03.2003թ., որդիները՝ Արտաշես Իվանի Շահնազարյանը և Արամ Իվանի Շահնազարյանը  իրենց  հանգուցյալ հոր անվամբ գրանցված վարելահողը չժառանգելու և հրաժարվելու խնդրանքով, 2005թ. քարտեզագրման  աշխատանքների  ժամանակ այդ հողամասը չափագրվել և տեղեկագրում ներառվել է Իվան Սերգեյի Շահնազարյանի  անվամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Բերդի տարածքային ստորաբաժանումը քարտեզագրողների  ներկայացրած փաստաթղթերի հիման վրա այդ հողամասը ներառվել է  Բերդ քաղաքի հողի բազայում` առանց պետական գրանցման:

Ղեկավարվելով  ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 29.08.2019թ. N 92-Ա որոշումը

որոշում եմ՝

1.Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Իվան Սերգեյի Շահնազարյանի անվամբ սեփականաշնորհված 11-002-0226-0006 ծածկագրով վարելահողը 0,02310 հա մակերեսով ճանաչել համայնքային սեփականություն:

2.Որոշումը ներկայացնել անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում, պետական գրանցման համար:

3.Որոշման պատասխանատվություը դրվում է համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:

4.Որոշունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner