Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. N2387-Ն որոշմամբ, <<ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի`ըստ դրա գտնվելու վայրի /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի>> v գլխի 29-կետի ա/ ենթակետով
որոշում եմ`
1.Ռոբերտ Կամոյի Այվազյանի կողմից իրականացված ինքնակամ շինությանը, 11-045-0720-0001 և 11-045-0720-0002 ծածկագրերով, 0.0125 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել` Տավուշի մարզ, Բերդ համայնք, Մոսեսգեղ գյուղ, 2 փողոց, թիվ 36 հասցեն:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: