Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է՝
Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Արծվաբերդ գյուղի 1 փողոց,25/1 հասցեում գտնվող վարչական շենքը՝ 625.41ք.մ ընդհանուր մակերեսով,հարթակը՝ 160.09ք.մ ընդհանուր մակերեսով, պարիսպը՝ 22.2ք.մ ընդհանուր մակերեսով և հողամասը՝ 2000ք.մ ընդհանուր մակերեսով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել՝ <<Արծվաբերդի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով: |