Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է`
Բերդ համայնքի 2019 թվականի տեղական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը.
1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 1500.0հազար դրամի չափով, և հաստատել.
ա) եկամուտների մասով՝ 894339.9 հազար դրամ, բ) ծախսերի մասով՝ 1024049.9 հազար դրամ, գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ՝ 129710.0 հազար դրամ:
2.2019 թվականի բյուջեի եկամտային մասում ,,Նվիրատվություն կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից,,տողի խումբ 26, ենթախումբ 13 ավելացնել՝ 1500.0 հազար դրամով, համաձայն 19.08.2019թ. թիվ 19/01 պայմանագրի:
3.2019 թվականի բյուջեի ծախսային մասում ,,Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում,, տողի խումբ 09, բաժին 06, ծրագիր 01 ավելացնել՝ 1500.0 հազար դրամով, ,,Չինարիի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի անվտանգության համար պաշտպանիչ պատի կապիտալ կառուցման աշխատանքների իրականացման համար: |