Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 103
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով

Համայնքի ավագանին որոշում է`

Բերդ համայնքի 2019 թվականի տեղական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը.

1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝  75553.2 հազար դրամի չափով, և հաստատել.

ա) եկամուտների մասով՝                               969893.1հազար դրամ,
բ) ծախսերի մասով՝                                      1099603.1 հազար դրամ,
գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ՝    129710.0 հազար դրամ:

2.2019 թվականի բյուջեի եկամտային մասում <<Նվիրատվություն կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից>> խումբ 26 ենթախումբ 13 ավելացնել 53414.0 հազար դրամով /համաձայն ռուսաստանաբնակ մովսեսցիների և համայնքապետարանի միջև կնքած համաձայնագրի Մովսես-Նորաշեն ճանապարհի հիմնանորոգման նպատակով/, խումբ 26 ենթախումբ 10 ավելացնել 500.0 հազար դրամով /համաձայն Կոնյակի գործարանի կողմից տրամադրված նվիրատվության պայմանագրի Բերդի թանգարանի շրջակայքի ընթացիկ նորոգման նպատակով/ և խումբ 38 ենթախումբ 01/պետական բյուջեից կապիտալ ծախսերի նպատակով հատկացվող սուբվենցիաների/ ավելացնել 21639.2 հազար դրամով:

3.2019 թվականի բյուջեի ծախսային մասում <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> /01.06.01.51/ ծախսերի կատարման նախահավին ավելացնել 12637.6հազար դրամով, <<Փողոցների լուսավորում>> /06.04.01.51/ ծախսերի կատարման նախահաշվին ավելացնել 9501.6հազար դրամով և <<Ասֆալտ բետտոնե ծածկի հիմնանորոգում>> ծախսերի կատարման նախահաշվին ավելացնել 53414.0 հազար դրամով:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner