Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2020թ. հոկտեմբերի 09-ի N01//06404-2020 դրական եզրակացությունը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 0.00128 հա մակերեսով՝ 11-002-0831-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի, նպատակային նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հող:
2. <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: