Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի Բերդ, Վ.Ծաղկավան, Տավուշ, Ն.Կ.Աղբյուր, Վ.Կ.Աղբյուր, Պառավաքար, Վարագավան, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Չորաթան և Նորաշեն բնակավայրերի ոռոգման համակարգերի վերականգնում և կառուցում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին:
2.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2021 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրը իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: