Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի 1 հասցեում հաշվառված Հերմինե Արամայիսի Ուդումյանի ընտանիքը փաստացի մնացել է անօթևան, նրանք դիմել են համայնքապետարան վագոն տնակ գնելու հարցում իրենց օգնելու խնդրանքով: Հիմք ընդունելով նաև Տավուշ գյուղի վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանի զեկուցագիրը, որ Տավուշ գյուղի բնակչուհի Սոֆյա Մարալյանի ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում,իսկ ինքը ունի հոգեկան խնդիրներ Համայնքի ավագանին որոշում է՝
1. Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի 1 հասցեում հաշվառված Հերմինե Արամայիսի Ուդումյանի ընտանիքի համար վագոն տնակ գնելու նպատակով հատկացնել 300,000/երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ օգնություն:
2.Բավարարել Տավուշ գյուղի վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանի զեկուցագիրը և ՍոՖյա Սերյոժայի Մարալյանի ընտանիքին պատկանող բնակել տան վերանորոգման աշխատանքների իրականացնելու համար տրամադրել 300,000/երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ օգնություն:
3.Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի 24.02.2020թ. վթարի հետևանքով տուժած ընտանիքներին հատկացնել 855,000/ութ հարյուր հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ օգնություն:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |