Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված՝ 11-002-0247-0001 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող 0.18122 հա ընդհանուր մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, գործառնական նշանակության հողամաս, որի նկատմամբ գոյություն չունեն, որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր՝ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|