Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ 10.06.2008թ. N117-Ն օրենքով և հաշվի առնելով 13.11.2019թ. չափագրման արդյունքները
որոշում եմ՝
1.Տավուշի մարզի, համայնք Բերդ, գյուղ Արծվաբերդ, 15 փողոցի, 6 տուն հասցեում գտնվող բնակելի տունը կառուցված 1952թ. և օրինական հատկացված 11-014-085-006 ծածկագրով, 600 ք.մ մակերեսով տնամերձ հողամասին կից 138 ք.մ տնամերձ հողամասը ճանաչել Վյաչեսլավ Ջահանի Մելքումյանի ծնված 27.01.1937թ. սեփականությունը՝ հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չեն հակասում քաղաքաշինական նորմերի, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: