Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Պառավաքար գյուղի 12 փողոցի 4 հասցեում գտնվող կուլտուրայի տան շենքից 69.36ք.մ ընդհանուր մակերեսով, երկրորդ հարկի թիվ 14 սենյակը՝ 19.80ք.մ., թիվ 15 սենյակը՝ 10.27ք.մ., թիվ 16 սենյակը 19.80ք.մ., թիվ 17 աստիճանավանդակը 1.20 ք.մ., թիվ 18 սենյակ՝ 18.29ք.մ.,առանց մրցույթի անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2.Չեղյալ ճանաչել Պառավաքար համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 14-ի թիվ 16-Ա որոշումը: |