Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին պարբերությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի 1Փ., թիվ 15 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող(կադաստրային ծածկագիր`11-054-0392-0007-001, (2003.05)ք.մ մակերեսով կովանոցի շենքը նվիրաբերել <<Տավուշ Տեքստիլ>> ընկերությանը:
2.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի 1Փ., թիվ 15 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերից ծածկագիր`11-054-0392-0007, և նրա պահպանման ու սպասարկման 0.48 հա մակերեսով հողամասը՝ 1,700,000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ <<Տավուշ Տեքստիլ>> ընկերությանը:
3.Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
Ելույթ: Հ.Մանուչարյանը ներկայցրեց Տավուշ Տեքստիլ ընկերության կողմից կատարված աշխատանքները, նրանց անցած ճանապարհը, նա նշեց, որ տարածքը գտնվում է Վարագավան Պառավաքար բնակավայրերի խաչմերուկում, նորաստեղծ արտադրամասում կաշխատեն տարածաշրջանի Վ.Ծաղկավանի,Վարագավանի, Պառավաքարի և Իջևանի տարածաշրջանից Վազաշենի, Այգեհովիտի բնակիչները:
Ընկերության ներկայացուցիչը ելույթով ներկայացրերց կատարվելու է 6-10 մլն դոլլարի ներդրում, ստեղծվելու է 250-300 նոր աշխատատեղ, արտադրվելու է տարեկան 50 մլն զույգ ձեռնոց:
Ելույթ: Ժիրայր Միրզոյանը նշեց, որ նախկինում մինչև համայնքային սեփականություն ճանաչվելը, իր կողմից կատարվել է ալրաղացի համար վերանորոգման աշխատանքներ, կատարվել են ծախսեր:
Ելույթ: Հ.Մանուչարյանը նշեց, որ դատարանի վճիռ լինելու դեքում համայնքը պատրաստ է ալրաղացը տեղափոխելու այդ տարածք:
|
|
|
|