Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՆՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ 11-048-115-007,11-048-119-011,11-048-139-005,11-048-142-004,11-048-301-064 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ԵՎ 11-048-154-025, 11-048-305-039 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Նորաշեն գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի 26.12.1991թ. N 3 որոշման Լևոն Համզոյի Փայտյանին, Նորիկ Լևոնի Վարդազարյանին, Սևակ Նորիկի Վարդազարյանին և Լուսիկ Սուրենի Խաչատրյանին սեփականաշնորհվել է 11-048-115-007,  11-048-119-011, 11-048-139-005, 11-048-142-004, 11-048-301-064 ծածկագրերով վարելահողեր և 11-048-154-025, 11-048-305-039 ծածկագրերով խոտհարքներ: 31.05.2018 թվականին Բերդի համայնքապետարան են դիմել Սևակ Նորիկի Վարդազարյանը և Լուսիկ Սուրենի Խաչատրյանը իրենց անվամբ գրանցված վարելահողերը և խոտհարքները չժառանգելու և հրաժարվելու խնդրանքով, 2005թ. քարտեզագրման աշխատանքների ժամանակ այդ հողամասերը չափագրվել և տեղեկագրում ներառվել է Լևոն Համզոյի Փայտյանի, Նորիկ Լևոնի Վարդազարյանի, Սևակ Նորիկի Վարդազարյանի և Լուսիկ Սուրենի Խաչատրյանի անվամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Բերդի տարածքային ստորաբաժանումը քարտեզագրողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա այդ հողամասերը ներառվել է  Նորաշեն գյուղի հողի բազայում` առանց պետական գրանցման:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով, 101-րդ հոդվածի 1-ին կետով և 64-րդ հոդվածի 8-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Բերդ համայնքի Նորաշեն գյուղի վարչական սահմաններում գտնվող Լևոն Համզոյի Փայտյանի, Նորիկ Լևոնի Վարդազարյանի,
Սևակ Նորիկի Վարդազարյանի և Լուսիկ Սուրենի Խաչատրյանի անվամբ սեփականաշնորհված 11-048-115-007,  11-048-119-011,
11-048-139-005, 11-048-142-004, 11-048-301-064 ծածկագրերով վարելահողերը և 11-048-154-025, 11-048-305-039 ծածկագրերով խոտհարքները, 1,0653 հա մակերեսով վարելահողերը և 0,215 հա մակերեսով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner