Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
-
Բերդ համայնքի 2020 թվականի տեղական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ կատարելու մասին: /Զեկ.Ն.Օհանյան/
-
Բերդ համայնքի ղեկավարի հաղորդումը 2020 թվականի տեղական բյուջեի 1-ին եռամսյակի ընթացքի մասին: /Զեկ.Ն.Օհանյան/
- Բերդ համայնքի 2019թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
/Զեկ.Ն.Օհանյան/
- Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված փոխադրամիջոցի և շինությունների գույքահարկի տույժերը զեղչելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Տրանսպորտային միջոցները անվանափոխելու, հաշվառելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Գյուղատնտեսական նշանակության 11-010-0333-0112 ծածկագրով 0.48 հա մակերեսով արոտավայրը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի տունը հողամասով Վարուժան Գառնիկի Մելիքյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Գյուղատնտեսական նշանակության 11-002-0264-0001 ծածկագրով 0.4 հա մակերեսով վարելահողը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0.43202 հա մակերեսով, 11-030-0096-0011 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0.04 հա մակերեսով, 11-002-0040-0059 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Սոցիալապես անապահով և անօթևան մնացած ընտանիքներին դրամական օգնություն հատկացնելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող ծառերը կտրելու թույլտվություն տալու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Գյուղատնտեսական նշանակության 11-010-0403-0104 ծածկագրով 0.46 հա մակերեսով արոտավայրը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 11-010-0401-0029 ծածկագրով, 0.01716 հա ընդհանուր մակերեսով հողամասը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող արտադրամասը և պահակատունը հողամասով <<Տավուշ Տեքստիլ>> ՍՊԸ-ին օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմանում գտնվող և որպես «ԱՆՀԱՅՏ» քաղաքացու սեփականություն փոխանցված գյուղատնտեսական նշանակության վարելահողերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ կադաստրի կոմիտեին վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- <<ՀՀ Տավուշի մարզի Բերդի թիվ 4 հիմնական դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ալրաղացը, մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 11-010-0401-0029 ծածկագրով, 0.03423 հա մակերեսով և բնակավայրերի բնակելի կառուցապատման 11-046-0016-0025 ծածկագրով, 0.03577 հա մակերեսով հողամասերը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Գյուղատնտեսական նշանակության 11-031-0102-0031 ծածկագրով, 0.38 հա մակերեսով վարելահողը և 11-031-0111-0061 ծածկագրով, 0.3 հա մակերեսով արոտավայրը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- <<Էլիմո>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 11-002-0014-0045 ծածկագրով, 1.0 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերության օբյեկտների հողերի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.02227 հա մակերեսով, 11-048-0029-0013 ծածկագրով հողամասը և կաթսայատան շենքը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
|