Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Չորաթան գյուղի 1-ին փողոցի, 24 հասցեում գտնվող 49.47 /քառասունինը ամբողջ քառասունյոթ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 44.51 /քառասունչորս ամբողջ հիսունմեկ հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով առևտրի սրահը, 195902 /հարյուր իննսունհինգ հազար ինը հարյուր երկու/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 104.5/հարյուր չորս ամբողջ հինգ տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 16649 /տասնվեց հազար վեց հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Լյովա Բաբկենի Օհանյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |