Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի, 25/7/քսանհինգ կոտորակ յոթ/ հասցեում գտնվող 35.62 /երեսունհինգ ամբողջ վաթսուներկու հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 26.02 /քսանվեց ամբողջ երկու հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով շինությունը, 78364 /յոթանասունութ հազար երեք հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 20.9/քսան ամբողջ իննը տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 16929 /տասնվեց հազար ինը հարյուր քսանինը/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Ամրամ Վրեժի Շառյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |