Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-014-0382-0079 ծածկագրով, 1,0 հա մակերեսով արոտավայրը՝ 1360000 /մեկ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով և 11-014-0435-0011 ծածկագրով 0,28555 հա մակերեսով արոտավայրը՝ 388 400 /երեք հարյուր ութսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 1748400 /մեկ միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: |