Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի 1 փողոց, 1 խճուղի,1 փակուղի հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականության արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասերից 7078.8 ք.մ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար, ծածկագիրը`11-014-0006-0009:
2.Մեկնարկային գինը սահմանել` 1132000 ՀՀ դրամ: |