Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 124
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով

 Համայնքի ավագանին որոշում է՝

  1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքին որպես նվիրատվություն ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ և ՄԱԶԾ-ԳԷՀ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը Հայաստանի հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 29,170,000 ՀՀդրամ արժողությամբ ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան ՝ համաձայն հավելվածի։

  2. Սույն որոշման 1-ին կետում նշված գյուղտեխնիկան գրանցել Բերդ համայնքի հաշվեկշռում։

  3. Բերդ համայնքի ղեկավարին՝ սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝

  • Տասնօրյա ժամկետում ապահովել ՄԱԶԾ-ԳԷՀ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը Հայաստանի հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» ծրագրի օժանդակությամբ ձեռք բերված գյուղտեխնիկայի՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և գյուղտեխնիկայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

  • Սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել գյուղտեխնիկայի պետական գրանցումը և հաշվառումը։

  • Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել Բերդ համայնքի միջոցների հաշվին։


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner