Համաձայն Բերդի ավանային խորհրդի գործկոմի սեփականաշնորհման հանձնաժողովի 17.04.1991թ. N 2 որոշման Հայկանուշ Սերգոյի Մելքումյանին սեփականաշնորհվել է 11-002-338-050 ծածկագրով վարելահող: 20.11.2018 թվականին Բերդի համայնքապետարան է դիմել Հայկանուշ Սերգոյի Մելքումյանի մահացած՝01.06.2001թ., որդին՝ Ֆելիքս Արշակի Մելքումյանը իր հանգուցյալ մոր անվամբ գրանցված վարելահողը չժառանգելու և հրաժարվելու խնդրանքով, 2005թ. քարտեզագրման աշխատանքների ժամանակ այդ հողամասը չափագրվել և տեղեկագրում ներառվել է Հայկանուշ Սերգոյի Մելքումյանի անվամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Բերդի տարածքային ստորաբաժանումը քարտեզագրողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա այդ հողամասը ներառվել է Բերդ քաղաքի հողի բազայում` առանց պետական գրանցման: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով, 101-րդ հոդվածի 1-ին կետով և 64-րդ հոդվածի 8-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Հայկանուշ Սերգոյի Մելքումյանի անվամբ սեփականաշնորհված 11-002-338-050 ծածկագրով վարելահողը 0,211 հա մակերեսով ճանաչել համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |