Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկություն և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված լեռնահատկացման ԱԿՏ N Լ-619 Համայնքի ավագանին որոշում է՝
Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Բերդ համայնքի Չինարի գյուղի վարչական տարածքում գտնվող 11-051-3001-0002 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը՝3.16/երեք ամբողջ տասնվեց հարյուրերորդական/ հա ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի, ամսական 13825/տասներեք հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 165900 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով, 45/քառասունհինգ/ տարի ժամկետով մինչև 23 մայիսի 2065թ., տրամադրել <<Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդերքի օգտագործման նպատակով, կնքել վարձակալության պայմանագիր: |