Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Հայկ Նահապետի փողոցի թիվ 4/3 /չորս կոտորակ երեք/ հասցեում գտնվող 97.79 /իննսունյոթ ամբողջ յոթանասունինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 60.46 /վաթսուն ամբողջ քառասունվեց հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով շինությունը, 968121 /ինը հարյուր վաթսունութ հազար հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 56.2/հիսունվեց ամբողջ երկու տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 45522 /քառասունհինգ հազար հինգ հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Արամ Պավելի Մայիլյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |