Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի դ) ենթակետով Համայնքի ավագանին որոշում է՝
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 33/73 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18.8 /տասնութ ամբողջ ութ տասնորդական/ ք.մ. մակերեսով արտաքին չափերով և 18.33/տասնութ ամբողջ երեսուներեք հարյուրերորդական/ք.մ. մակերեսով ներքին չափերով օժանդակ շինությունը, 41360/քառասունմեկ հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 18.8/տասնութ ամբողջ ութ տասնորդական/ք.մ. մակերեսով հողամասը,15228/տասնհինգ հազար երկու հարյուր քսանութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել`Կոլյա Սերգոյի Անանյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |