Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանի զեկուցագիրը, որ սոցիալական խնդիրներ ունեցող Ա.Գյոզալյանի բազմազավակ ընտանիքը հրդեհի հետևանքով մնացել է անօթևան Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բավարարել Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանի զեկուցագիրը և Ալբերտ Համլետի Գյոզալյանի ընտանիքին տրամադրել 1.000.000/մեկ միլիոն/ ՀՀ դրամ օգնություն:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |