Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 60-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 57-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Հ.Մելիքյան/
- Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված փոխադրամիջոցների գույքահարկի տույժերը զեղչելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ COVID համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով կազմակերպված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Ս.Հովսեփյան/
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի համար մասնակցության հայտեր ներկայացնելու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու մասին:
/Զեկ.Ս.Հովսեփյան/
- Բերդ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 22-ի N 56-Ա <<ՀՀ վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային վարչությանը վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին>> որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բերդ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 22-ի N 53-Ա <<ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 0.0051 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 11-030-0030-0056 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման վերնագրի մեջ փոփոխություն կատարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տունը և ծածկը հողամասով Դավիթ Գրիգորի Հարությունյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակը հողամասով Անիկ Էդիկի Զաքարյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հենապատը հողամասով Սուրեն Սամվելի Հովակիմյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.0053 հա մակերեսով 11-002-0106-0059 ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0.00204 հա մակերեսով 11-002-0040-0066 ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0.08074 հա մակերեսով 11-002-0100-0034 ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0.0038 հա մակերեսով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմանում գտնվող և որպես «ԱՆՀԱՅՏ» քաղաքացու սեփականություն փոխանցված
գյուղատնտեսական նշանակության վարելահողերը համայնքային սեփականություն ճանաչելու և աճուրդային կարգով օտարելու մասին: /Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակը հողամասով Արտաշ Իվանի Ղուկասյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.0055 հա մակերեսով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
|