Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Մովսես գյուղի 1 փողոցի 20 հասցեում գտնվող վարչական շենքից 92.15ք.մ ընդհանուր մակերեսով, երկրորդ հարկի թիվ 2 սենյակը՝ 12.50ք.մ., թիվ 3 սենյակը՝ 32.40ք.մ., թիվ 4 սենյակը 47.25ք.մ., անորոշ ժամկետով, առանց մրցույթի անհատույց օգտագործման տրամադրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2.Չեղյալ ճանաչել Մովսես համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 18-ի թիվ 16-Ա որոշումը: |